Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
«Խնդրում եմ ապահովեք ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում, քանի որ երեկ նա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց, որ ռազմական դրությունը կարող է հանվել»,-ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, այդ գեներալը (ԳՇ ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասարյան, խմբ.) իր պնդումով շփոթ է առաջացրել իշխանության ներսում, և պետք է ներկա լինի այս նիստին։ Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ ինքը դեմ չէ, որ ԱԺ-ում Կառավարության անունից ելույթ ունենա ՊՆ գլխավոր քարտուղարը, բայց պետք է ներկա լինի նաև Ալբերտ Բաղդասարյանը։
«Բացի ԳՇ գեներալի մասնակցությունից, ես ուզում եմ, որ ՊՆ գլխավոր քարտուղարը մեզ ներկայացնի, թե ե՞րբ են ՀՀ քաղաքացի ռազմագերիները փոխանակվելու, ի՞նչ է արվում այդ առումով, ե՞րբ են փոխանակվելու քաղաքացիական անձինք, ի՞նչ է կատարվում նրանց հետ, ե՞րբ են զոհվածների վերջնական թիվ հայտարարելու։ Ինչպես նաև, ես ուզում եմ, որ իր զեկույցը չհակասի ԳՇ գեներալի զեկույցին։ Որքանով հասկանում եմ՝ ՊՆ գլխավոր քարտուղարը փոխարինել է ԳՇ գեներալին, որպեսզի ասի՝ չի կարելի հանել ռազմական դրությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Արձագանքելով, Լենա Նազարյանը նշեց, որ խորհրդարանն արդեն կողմ է քվեարկել նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանին արտահերթ ելույթի իրավունք տալու որոշմանը. «Ես այլ անձի ելույթ տալու իրավունք չունեմ»։
Գևորգ Գորգիսյանն էլ, ի պատասխան Էդմոն Մարուքյանի, նշեց, որ ԳՇ գեներալ Ալբերտ Բաղդասարյանին չեն հրավիրել ԱԺ, որ իշխանությունների համար անցանկալի ելույթ չունենա։
Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց, որ ԳՇ գեներալը, ով ելույթ է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պետք է որպես հրավիրյալ ելույթ ունենա նաև ԱԺ արտահերթ նիստում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանափակումները, որոնց անհրաժեշտությունը չկա, բերում են տնտեսական ծանր հետևանքների. Գորգիսյան
- ԱԺ-ն քննարկում է ռազմական դրության վերացման որոշման նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին