Կոմիտասի պողոտան հատող վերնանցում կկառուցվի
Կառավարությունն այսօր որոշեց «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: Հարցը զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, «Հայկ-88» ընկերությունը Կոմիտասի պողոտայի Հ49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատերն է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալը:
Պապիկյանի ներկայացմամբ, ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի Հ49/9 և Հ49/10 հասցեում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով:
Նախարարի խոսքով, ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի «Արաբկիր» մանկական զբոսայգին և նոր բարեկարգվող այգին:
Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 1 միլիոնն կուղղվի այգու բարեկարգմանը և վերակառուցմանը: Կկառուցվեն ամֆիթատրոն, ջրավազաններ, կաթիլային ոռոգման համակարգ, կանցկացվի լուսավորություն:
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրի համար այս դժվար օրերին ստանձնում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնը. Մեսրոպ Մեսրոպյան
- Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան
- 30 հազար քաղաքացի ունի 68 հազար դրամի աջակցություն ստանալու հաստատած դիմում. Մեսրոպ Առաքելյանը
- Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին