«Հրապարակ». Ինչ բիզնես կապեր ունի Վարազդատ Կարապետյանը Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ «Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։
Գործընկերներից մեկն ասաց. «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ ԶԱԿ-ում է աշխատել, գիտի ոնց փող բերի»։ Բայց ոմանք կարծում են, որ Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել և միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին։
Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը ՀՀԿ-ի իշխանության ներկայացուցիչներից էր, բայց հեղափոխությունից հինգ պակաս կողմնորոշվել էր, իսկ հոկտեմբերի 12-ին գրառում էր արել՝ հերոսացնելով Նիկոլ Փաշինյանի որդուն, որ իբրև թե ողջ զորքը փախել է, նա՝ ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: