«Հրապարակ». Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Սամվել Բաբայանը «հանցավոր» որակեց Հայաստանի և Արցախի ղեկավարների կայացրած որոշումը և որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է Արցախի ԱԱԽ քարտուղարի լիազորությունները և չեղարկում Արայիկ Հարությունյանի հետ իր կուսակցության հետընտրական համաձայնագիրը, որի արդյունքում իր թիմակից պաշտոնյաները՝ նախարար և փոխնախարարներ, հրաժարականի դիմումներ գրեցին, սակայն Արցախի ԱԺ-ում նրա թիմը ստվերային աջակցություն է ցուցաբերում «Ազատ հայրենիքին»։
Նրա կուսակիցները չեն հրաժարվել ԱԺ հանձնաժողովների նախագահի, տեղակալի պաշտոններից։ Ավելին, նրանք մերժում են ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները՝ հրավիրել արտահերթ նիստ և լսել կառավարության պարզաբանումները։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաբայանի թիմակիցներն անհասկանալի պահվածք են դրսևորում, թե ինչու՝ չգիտի, բայց զարմացած է Բաբայանի հրապարակային հայտարարությունների և խմբակցության պահվածքի հակասություններից։
«Հայաստանից լսում ենք, որ ցանկանում են մի ծրագիր իրագործել՝ Սամվել Բաբայանին հանձնել իշխանությունը»,- ասաց նա՝ առաջարկելով այս համատեքստում դիտարկել Բաբայանի խմբակցության պահվածքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: