Ձեր գերատեսչության ծուլության և անհեռանկար քաղաքականության հետևանքով, դիտարկում ենք տեխնիկական հարցեր. Անի Սամսոնյան
«Դուք հիմա մի ամբողջ ժողովրդի, հանրության պահում եք ռազմական դրության ծանր ռեժիմի տակ միայն նրա պատճառով, որ որպես գերատեսչություն չեք աշխատել հեռատեսորեն և չեք կատարել ձեր տնային աշխատանքը»,- ԱԺ այսօրվա նիստում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնայնը:
Առղջապահության փոխնախարարը, ներկայացնելով ռազմական դրությունը չեղարկելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության բացասական կարծիքը, հայտարարեց, որ այն չեղարկելու դեպքում հումանիտար օգնության ստացման գործընթացը կխաթարվի:
«Ձեր գերատեսչության ծուլության և անհեռանկար քաղաքականության հետևանքով, մենք հիմա որպես արհեստական խոչընդոտ տեխնիկական հարցերն ենք դիտարկում ռազմական դրությունը չեղարկելու համար»,-նկատեց Անի Սամսոնյանը և շեշտեց, որ այդ նպատակով կան հարկային արտոնություններ տրամադրելու մեխանիզմներ, ինչպես նաև առանց ռազմական դրություն հաստատելու հումանիտար օգնություն ստանալու հնարավորություններ:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնեց, որ կառավարությունը ունի հարկային արտոնություններ սահմանելու լիազորություն և բարեգործության մասին օրենք, որը հնարավորություն է տալիս հումանիտար գործընթացները կարգավորել, բայց այդ իրավակարգավորումներն ստեղծված իրողություններում չեն կարող օպտիմալ ձևով ծառայել իրենց նպատակներին:
Անի Սամսոնյաը հռետորական հարց ուղղեց, թե Առողջապահության նախարարությունը արդյոք չէ՞ր մտածում, որ Հայաստանը առաջիկա 5 տարիներին հումանիտար օգնություն պետք է ստանա, որովհետև այդ տարիներին շատ դժվար է լինելու մեղմել հումանիտար աղետը և ինչո՞ւ ռազմական դրության ռեժիմից դուրս օգնություն ստանալու մեխանիզմներ մինչ օրս չեն մշակվել:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
- Սահմանափակումները, որոնց անհրաժեշտությունը չկա, բերում են տնտեսական ծանր հետևանքների. Գորգիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան