Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ներառում է պարտադիր ռազմագերիների վերադարձ, Հայաստանի քաղաքական կոմպետենտ, լեգիտիմ, լուրջ իշխանության պարագայում դա պետք է բերվեր առաջին հորիզոնական։ Ասուլիսում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«Մինչ զինվորների արյան գնով ազատագրված տարածքներն ափալ-թափալ Ադրբեջանին հանձնելը, Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լիներ ռազմագերիների վերադարձի ու անհետ կորածներին գտնելու հարցը բոլոր ֆորմատներով, սակայն տեսնում ենք բացարձակ անգործություն, արհամարհանք գերության մեջ գտնվող մեր զինվորների, նրանց հարազատների, ընտանիքների նկատմամբ»,- նշեց նա։
Ա. Ղազինյանն ընդգծեց՝ այստեղ նաև օբյեկտիվ գործոն կա.
«Հայաստանի իշխանությունն այլևս չի ընդունվում ու չի ճանաչվում Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից, այլևս նրա հետ չեն քննարկում կարևորագույն հարցեր, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության որոշ բնակավայրեր, որոնք ընդգրկված չեն եղել վերադարձվող տարածքների ցանկում, ուղղակիորեն ադրբեջանական բանակի և անպաշտպան գյուղացիների դեմ դիմաց կանգնած պայմաններում հարկադրում են լքել այն գյուղերը։
Այսօր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մատը մատին չի տալիս, որևէ գործողություն չի կատարում կանխելու համար: Նույնը կարող եմ ասել, միգուցե կրկնակի ավելի մեծ պատասխանատվությամբ, նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերալ»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Մեզ հասած լուրերով Ադրբեջանը ծրագրում է շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին
- Գևորգ Դանիելյան. Գերիների հետ կապված առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել Լարիսա Ալավերդյանը
- Քննարկվել են զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների, ռազմագերիների վերաբերյալ հարցեր
- ԱԱԾ. Գերիների մասին տեսանյութերը շատ դեպքերում կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ
- Ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին. Արտակ Բեգլարյան
- Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան