Համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է. Թունյան
««Հայաստան» համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է և ճիշտ, քանի որ կա պարզ պատճառ՝ մարդիկ, որոնք գումարներ էին փոխանցում հիմնադրամին, գիտեին՝ ինչ նպատակով է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ըստ պատգամավոր ի, հիմնադրամն ուղիղ այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարն ուղիղ ծախսել այն նպատակով, ինչ նպատակով որ ծախսվել է.
«Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծեր պետք չէ բացել, որովհետև եթե մենք ստիպենք, որ այդ հիմնադրամը գումարներով «X» սպառազինություններ գներ, դա անթույլատրելի է: Այսինքն՝ կա պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որն այդ ամբողջ գործընթացը կազմակերպում է: Շատ նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և Կառավարությունն ինքն է որոշում, թե այդ գումարն ինչպես ծախսի»։
Այնուամենայնիվ, պատգամավորը տեղեկացրեց, որ հիմնադրամի հաշվետվությունը կամփոփվի, նաև Կառավարությունը կհրապարակի, թե պատերազմի այս ամբողջ ընթացքում որքան պարգևավճար է տրամադրվել , եթե հարկ լինի, ապա կհրապարակվի նաև, թե գործադիրում և օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան գումար են ուղարկել հիմնադրամին: