Ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
Սկսելով կառավարության նիստը՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ աշխատանքները սկսում են նորացված կազմով: Թվարկելով փոփոխված ղեկավարներով նախարարությունները՝ նա հայտնեց, որ առաջիկայում սպասում է նաև էկոնոմիկայի նախարարի փոփոխություն:
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց ժողովրդին ուղղված ուղերձը:
«Ուզում եմ նորից ասել, որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենան նաև կատարվածի պատճառերի վերհանման, պարզաբանման և վելուծության գործընթաց և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու:
Ըստ Նիկոլ Փաշինայնի, ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ապագան ում հետ պետք է կառուցի և այդ գործում ով ինչպիսի դերակատարություն պետք է ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին