Արա Սաղաթելյան. Հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու ժամանակը չէ
«Հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու կամ «մենք կուղղենք մեր սխալները» քարոզելու ժամանակը չէ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նրա խոսքով, այս իշխանությունն ունակ չէ ուղղել սխալները։
«Այդ մարդիկ պարզապես պատրաստվածություն չունեն, չունեն պատկերացում, թե ինչ է պետությունը, ինչի հետևանքով երկիրը կորցնում է իր դիրքերը բոլոր ոլորտներում ու տեղերում, հայերն այլ երկրներում ընկճված են, իսկ դա ունենալու է շղթայական հետևանքներ»,- շեշտեց Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, քաջ իմանալով, որ պատերազմի ընթացքում ամեն հաջորդ օրը բերում է նոր զոհեր, նոր գերեվարված անձինք, նոր անհայտ կորածներ, անհասկանալի պատճառներով պատերազմը ձգում էր։
«Երբ հրամանատարը զորքին տանում է մահվան, դա ավանտյուրիզմ է։ Նման մարդը չի կարող լինել հրամանատար։ Ես վստահ եմ, դա շատ լուրջ կքննվի ապագա իշխանությունների ու սերունդների կողմից»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով, յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ստորագրվի ժամանակին ու արժանապատվորեն։
«Երբ դու չունես կարգավիճակ թեկուզ այդ երեք ստորագրողների մեջ, երբ դու խնդրողի ու վնգստացողի դերում ես, որևէ մեկն արագ չի արձագանքի քո խնդրանքներին կամ վնգստոցին, որովհետև այսօր պարզ չէ, դու ով ես, հպարտանում ես նրանով, որ օրը երկու անգամ զանգում ես այլ երկրի ղեկավարին։
Այլ երկրի ղեկավարը չի գալու քո փոխարեն լուծի քո երկրի հարցերը։ Հրաժարականը և ազգային համաձայնությունը. սա է ամենաճիշտ, ողջամիտ ու կարճ ճանապարհը։ Ամեն օր մեր կորուստները աճելու են, ինչպես մեր զոհերի թիվն ավելացավ պատերազմի ամեն հաջորդ օրվա ընացքում»,- նշեց Ա. Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ա. Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրանքը չի ընդունում ու որակում է երևակայական։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ առաջադրվել է մի երևակայական մեղադրանք․Ա․ Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը
- Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին