Արդեն անցել է Հայաստանի տարածքները զիջելուն, ու էլի շարունակում է հպարտ քաղաքացուն էշի տեղ դնել. Արտակ Զաքարյան։
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Ո՜չ, Նիկոլը երբեք թույլ չի տա, որ զոմբիներն ու անուղեղները խելքի գան։ Նրանք Նիկոլին պետք են որպես զոմբի, անուղեղ մի զանգված, ում խաբելն ու կործանելը հեշտ լինի։ Դրա համար են եղել բոլոր ուղերձները, լայվերն, միտինգները, ու մյուս մանիպուլյացիաները։
Արդեն անցել է Հայաստանի տարածքները զիջելուն, ու էլի շարունակում է հպարտ քաղաքացուն էշի տեղ դնել։
Այ եթե ՀՀ քաղաքացիներն իրոք հպարտ ու արժանապատիվ լինեին, Նիկոլն իր խունտայով նոյեմբերի 9-ից սկսած պետք է պատասխանատվության կանչված լիներ, ոչ թե շարունակեր եթերում օյինբազություն անելը։
Բերձորի ու Սյունիքի մասին մտածիր պարոն Դավաճան։ Շուտով Բերձորի տարածքը և քո թողած նեղլիկ ճանապարհը դառնալու է ազերի ավազակախմբերի ճանապարհային ահաբեկչության թիրախ։
Նիկո՜լ, Սոթքի հանքը տալը գցեցիր ԶՈւ ԳՇ գրպանը, իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերի հայաթափման և հետագա բախումների վերաբերյալ, կաշիդ փրկելու բացատրություններ գտել ե՞ս արդեն, թե՞ դեռ ոչ։
Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր Նիկելից որևէ լավ բան են սպասում, կամ շարունակում են հանդուրժել ու ճանաչել որպես վարչապետի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները