Բրազիլայի նախագահ Բոլսոնարոն հայտարարել է՝ ինքը չի ստանալու կորոնավիրուսի պատվաստանյութ
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ ինքը չի ստանալու կորոնավիրուսի պատվաստանյութ. սա վերջին հայտարարությունների շարքում է, որը նա արել է ՝ արտահայտելով հոռետեսություն կորոնավիրուսի պատվաստումների ծրագրերի նկատմամբ: Այս մասին գրում է Reuters-ը։
Աջակողմ առաջնորդը ավելացրել է, որ դժվար թե Կոնգրեսը պահանջի, որ բրազիլացիները պատվաստանյութ ընդունեն։
Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի ու երկրորդ տեղում է, և Բոլսոնարոն ամիսներ շարունակ նվազեցնում է համաճարակի լրջությունը, չնայած հուլիսին վիրուսով վարակվելուն:
«Ես ասում եմ ձեզ, չեմ պատրաստվում ընդունել այն: Դա իմ իրավունքն է», - ասել է նա:
Հոկտեմբերին նա Twitter-ում կատակել էր, թե պատվաստումը կպահանջվի միայն իր շան համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա