Գեղամ Մանուկյան. Փաշինյանի գահավիժումը շատ ծանր է լինելու
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց հացադուլ հայտարարածների թիվն ավելանում է, պայքարի այդ միջոցն ընտրածների թիվն այսօր հասել է հինգի։
Առաջինը հացադուլ սկսած դաշնակացական գործիչ Գեղամ Մանուկյանն ասաց, մի խումբ քաղաքացիներ էլ ակցիային միանալու նպատակ ունեն, սակայն ինքը հորդորել է նման բան չանել, քանի որ նպատակը մեծաթիվ ակցիայի իրականացումը չէ, այլ պահանջի բարձրաձայնումը։
«Նաև առողջական խնդիրների մասին եմ անհանգստանում, խիստ անհանգստացած եմ Կիմ Բալայանի առողջական վիճակով, քանի որ նա տարիքով է, նաև առողջական լուրջ խնդիրներ ունի, այսօր շտապօգնության մեքենա էր եկել»,- ասաց Մանուկյանը՝ ավելացնելով, որ շարունակելու է համոզել ՍԴ նախկին անդամին հրաժարվել պայքարի ծայրահեղ քայլից։
Մանուկյանն ասաց՝ Փաշինյանի ուղերձը չի նայել, բայց նրանից ակնկալում է միայն մեկ ուղերձ՝ հրաժարական։
«Ի տարբերություն բոլոր նախկին իշխանությունների, Փաշինյանը սարսափելի շուտ է կտրվել իրականությունից, չի հասկանում, որ գահավիժումը շատ ծանր է լինելու»,- ասաց Մանուկյանը։
Այսօր կառավարության դիմաց հացադուլ հայտարարած անձանց այցելել ենք բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ՝ Դեմկուսից Արամ Սարգսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը և այլք։
Քաղաքացիներից մեկը գործած տաք գուլպաներ էր բերել Մանուկյանին, որ նա չմրսի։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
- Գեղամ Մանուկյան. Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
- Պարտված, խայտառակված մարդը չի կարող Արցախյան բանակցություններն առաջ տանել․ Գեղամ Մանուկյան
- Գեղամ Մանուկյանը խնդրում է Կիմ Բալայանին չմիանալ հացադուլին