Երկրում հիմա անիշխանություն է..., Նիկոլն էլ տոնածառ չի, որ իր կողքը համախմբվենք . Գևորգ Պետրոսյան
«Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում, այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այդ ոճը, որ ինքն անսխալական է, իսկ ընդդիմությունը՝ միշտ սխալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանության անհամաձայնությանը՝ ՀՀ-ում ռազմական դրությունը չեղարկելուն։
Ըստ պատգամավորի, անհասկանալի է, երբ իշխանության ներկայացուցիչները ռազմական դրությունը չչեղարկելու համար որպես պատճառաբանություն բերում են այն, որ Ադրբեջանում էլ է դեռ ռազմական դրություն հայտարարված.
«Դա ի՞նչ համեմատություն է։ Ադրբեջանը, ցավոք սրտի, հաղթանակած երկիր է, նա այդպիսի խնդիր չունի։ Այ էս մակարդակում են իրենք տեսնում խնդիրները։ Դրա համար էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում...։ Ես երեկ էլ ասացի, հիմա կկրկնեմ, ռազմական դրությունը երկարաձգելու նպատակը Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության երկարաձգումն է։ Ինքը հասկանում է, որ ռազմական դրությունը վերացնելուց հետո, ժողովուրդն անմիջապես կանցնի ակտիվ քայլերի։ Եվ որպեսզի իրավական հիմքեր լինեն ժողովրդին նորից ձերբակալելու, ձգում են ռազմական դրությունը»։
Գևորգ Պետրոսյանի խոսքով, հիմա ռազմական գործողություններ չկան, զորահավաք չկա, կրակոցներ չկան, և իմաստ էլ չկա ռազմական դրությունը երկարաձգելու։ Նա նկատեց, որ երկրում հիմա անիշխանություն է, ըստ էության, Կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, խորհրդարանն էլ գործում է պատվերով։
«Ամենավատը գիտե՞ք ինչն է, մարդիկ այսօր այնքան են հիասթափվել, որ ասում են՝ հենց էս դրությունն ավարտվեց, կարողացանք դուրս գալ, գնալու ենք ուր պատահի։ Այսինքն՝ բախտի քմահաճույքին ենք հանձնել ժողովրդին։ Ու այս պարագայում, երբ զոմբիներն ասում են՝ Նիկոլի կողքը համախմբվեք, Նիկոլը նախ տոնածառ չի, որ իր կողքը համախմբվենք, երկրորդն էլ՝ ինչի՞ շուրջ համախմբվենք։ Էդ մարդն այսօր այնպիսի իրականություն է ստեղծել, որ մարդիկ ասում են՝ Հայաստանից դուրս գանք, ուր լինի, կգնանք։ Բայց կարելի՞ է ժողովրդին այսպես բախտի քմահաճույքին թողնել։ Այժմ ապագայի տեսլական չկա, անորոշություն է»,- շեշտեց պատգամավորը։
Ըստ Գևորգ Պետրոսյանի, դեռ շարունակվում է հնի ու նորի տարանջատումը, և ովքեր հլու-հնազանդ ծառայում են Նիկոլ Փաշինյանին, նոր են, ովքեր չեն ենթարկվում՝ համարվում են հին.
«Հիմա ես շատ հստակ հարց եմ տալիս՝ ո՞ւմ նշանակեց ինքը պաշտպանության նախարար, իր խորհրդականին, որը նախկին կադր է, և որը փաստորեն, չպետք է ոչ միայն նշանակվեր, այլ պիտի պաշտոնանկ արվեր, քանի որ իր օրոք է պատերազմը տանուլ տրվել։ Այսինքն՝ սա ուղղակի նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես թքած ունի ՀՀ անվտանգության վրա։ Ես Վաղարշակ Հարությունյանին չեմ ճանաչում, բայց եթե այս մարդու խորհրդական լինելու օրոք պատերազմը տանուլ ենք տվել, ինչո՞ւ են նրան առաջխաղացման տանում»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը
- Ռազմական դրության պահպանումը կմեկնաբանվի որպես քաղաքական նպատակ. Արկադի Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան