Տեղ համայնքի բնակավայրերն այլևս արոտավայրեր չունեն, անասունների 70 տոկոսը վաճառել են
Սյունիքի մարզի խոշորացված Տեղ համայնքի գյուղական 7 բնակավայրերից 6-ը թշնամուն Արցախից տարածքներ հանձնելուց հետո դառնում են սահմանապահ։ Այժմ այդ տարածքներում դիրքերի ամրացման, բանակային կորպուսի հետ մեկտեղ շինարարակական աշխատանքներ են իրականացվում։
«Ժողովորդը Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ միասին փորձում է դիրքերն ամրացնել, որպեսզի կարողանանք մենք մեր տարածքներում կանգնենք։ Բոլորիս սուրբ պարտականությունն է՝ մեր ինքնապաշտպանական հենակետերն ամուր պահենք։ Չանե՞նք։ Մենք նստենք, ո՞վ է գալու մեր պոստերը պահի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Նրա խոսքով, բնակիչները մեկ մարդու պես դուրս են գալիս իրենց հենակետերը պահելու։
Խոշորացված համայնքն ունի 5600 բնակիչ։ Վարչական ընդհանուր տարածքը 15 հազար հեկտար է։ Համայանքապետը վստահեցրեց, որևէ մեկը չի ցանկանում հեռանալ իր հողից, թեև առկա խնդիրներին։
Համայնքում հիմնականում զբաղում են անասնապահությամբ։ Անասուններն արածացնելու համար Տեղի բնակիչները հասել են մինչև Արցախի Ջաբրայիլ բնակավայր։
«Եթե մի համայնքում 60 հազար գլուխ ոչխար ենք պահելուց եղել, հիմա այս պահին արդեն որտե՞ղ ենք պահելու։ 5-ամյա զարգացման ծրագրում տարածքների փոփոխության հարցում ռիսկային կետեր էինք նշել։ Հենց այդ մեկն արդեն տեղի ունեցավ։ Արոտավայրերը, որտեղ պետք է արածեին, հիմա արդեն իրենց կողմում են։ Մենք գնացել ենք մինչև Ջաբրայիլ, անասուն ենք պահել»,-իրավիճակն այսպես ներկայացրեց Ն. Շադունցը։
Համայնքապետի խոսքով, խնդիրը լուծվել է. ժողովուրդն անասունների 70 տոկոսն արդեն վաճառել է։ Այլ տարածքներ չկան որպես արոտանավայր տրամադրելու համար։
«Իրենք կերի կուտակում չեն արել, մտածել են, որ արոտներում կպահեն։ Ոչ մի բան հաշվարկված չի եղել։ Մարդիկ մեղավոր չեն, որ այդպես է ստացվել»,- ասաց Տեղ համայնքի ղեկավարը։
Ըստ նրա, այժմ պետք է նոր առաջարկություններ, ռազմավարություն մշակել, սկսեն վարել բազմավեկտոր գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություններ։
«Պետք է այլ բան մտածվի, հատուկ մասնագետներ, ինստիտուտներ նստեն, սկսեն աշխատեն։ Մենք մեր հողից տեղ չունենք գնալու։ Ընդհանապես, մտադրություններ էլ չունենք»,- նշեց Ն. Շադունցը։
Պետական մարմինների հետ դեռ որևէ նոր ծրագիր չի քննարկվել։
«Հլը խառն ենք, բայց մենք մեր մեջ քննարկել են։ Կքննարկենք, ոչինչ, դրա ժամանակն էլ կգա։ Առաջնահերթ պաշտպանական հենակետերը պետք է ամրացնենք, ամուր կանգնենք, բանակը ոտքի կանգնի, նոր սկսենք մնացածի մասին մտածել»,-ասաց համայնքի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Բերձոր. Անտերություն ու տագնապ
- «Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան
- Այսուհետ՝ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
- Ամայացած Քարվաճառ
- Աղդամում արցախցիները ստիպված են ինքնուրույն բանակցել ադրբեջանցի զինվորականների հետ
- Հայկական զորք դուրս է գալիս Քարվաճառից
- Ադրբեջանական բանակն արդեն Աղդամում է
- Վաղվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով․ Ա․ Հարությունյան
- Հաջիև. Քարվաճառը հանձնելու ժամկետը հետաձգվել է 10 օրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան