ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Մոլդովայի նախագահի հայտարարությունը՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
Ռուսական կողմը դիտարկում է Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուի հայտարարությունը՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, որպես տարածաշրջանում կարգավորման գործընթացը խարխլող։ Այս մասին, Ria-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Սանդուն «Европейская правда» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս բերվեն այնտեղից՝ Մերձդնեստրում հակամարտությունը լուծելու համար: Պետության ներկայիս ղեկավար Իգոր Դոդոնն այս հայտարարությունը որակել է որպես լուրջ սխալ:
«Մենք գտնում ենք, որ այս հայտարարությունը (Սանդուի - խմբ.) նպատակ ունի խափանել Մերձդնեստրի խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը», - ասել է Զախարովան ճեպազրույցում:
Նա նշեց, որ Մերձդնեստրում ռուսական զորքերի օպերատիվ խմբի առկայությունն, առաջին հերթին, «ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ որպես համատեղ խաղաղապահ ուժերի մաս»:
«Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ 25 տարի շարունակ այն տարածաշրջանում, որտեղ ներկա են ռուս խաղաղապահները, կայունությունը պահպանվել է, արյուն չի թափվել, կրակոցներ չեն հնչել», - ընդգծեց դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան