Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող հաղթող համարվել. սոցհարցումներ ՌԴ-ում
Ռուսների ճնշող մեծամասնությունը (91%) գիտի կամ ինչ-որ բան է լսել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին, մինչդեռ նրանց 69%-ը կարծում է, որ իրավիճակը կարգավորվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ոչ մի երկիր չի կարող հաղթող համարվել, նշում են հարցվածների 58%-ը, որոնք տեղեկացված են կամ ինչ-որ բան են լսել հակամարտության մասին:
Հարցվածների 69%-ի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուծվել է Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ, մինչդեռ 12% -ը կարծում է, որ Ռուսաստանը որոշիչ դեր չի ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: 10%-ն էլ դժվարացել է պատասխանել հարցերին:
Բացի դրանից, հարցվածների կեսից ավելին (57%) բավականին դրական է վերաբերվում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը, 25%-ը՝ բավականին բացասական: Եվս 1%-ը նշել է, որ իրենց չի հետաքրքրում այդ հարցը։
Մանրամասներ՝ հղումով: