Սոթքի հանքի տնօրենը չի տեղեկացվել, որ փաստաթղթերով հանքավայրը պետք է անցնի ադրբեջանցիներին
Tert.am-ի թղթակիցը Սոթք-Քարվաճառ ճանապարհից հաղորդում է, որ Սոթք գյուղից 2 կմ հեռավորության վրա զինվորականները հսկում են տարածքը, որպեսզի այլ մեքենաներ տարածքով չանցնեն:
Նրա փոխանցմամբ՝ այս պահին հանքի տարածքում են մի քանի պաշտոնատար անձինք՝ հանքի տնօրենը, նրա տեղակալները: Հանքի տարածքում կան և՛ ադրբեջանցիներ և՛ հայեր, այնտեղ արդեն հերթապահություն են իրականացնում երկու կողմերն էլ և, ըստ տեղացիների, ժամանելու են նաև ՌԴ խաղաղապահներ:
Հանքի աշխատակիցները փոխանցել էին, որ նրանք չեն ստում, իրոք տեղյակ չեն եղել ստորագրված փաստաթղթից առաջացած այսպիսի զարգացումների մասին և նշել են, որ եթե տեղյակ լինեին՝ համապատասխան քայլեր կձեռնարկեին, գործիքներ դուրս կհանեին հանքերից:
Գյուղացիները հայտնել են, որ իրենց կենսամակարդակը մեծապես կապված է հանքի հետ, որտեղ աշխատում էին:
Կայքի լրագրողը հաղորդեց, որ այն տեղեկությունը, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք և ժամանակ տվել այն լքելու համար, համապատասխանում է իրականությանը:
Հանքը երեկվանից չի գործում, իսկ այս պահին այնտեղ դեռ քարտեզագրումներ են իրականացվում և փորձում են հասկանալ՝ հանքն այսուհետ գործելու է, թե ոչ:
Սոթքի ոսկու հանքի տնօրենը և նրա տեղակալը լրագրողին հայտնել են, որ իրենց չի տեղեկացվել, որ փաստաթղթերով հանքավայրը պետք է անցնի ադրբեջանցիներին:
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. Վարոսյան
- Երկրաշարժ՝ Սոթքից 7 կմ հյուսիս
- Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան