Ստեփանակերտում բացվեց առաջին դպրոցը, երեխաները եկել էին Պուտինի ու Շոյգույի նկարներով․ Tass
Այսօր ժամանակից շուտ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը՝ չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղում հակամարտության և դրա հետևանքների պատճառով առաջին ուսումնական հաստատությունների բացումը սպասվում էր դեկտեմբերի 1-ից ոչ շուտ:
Ինչպես հայտնել է Tass-ի թղթակիցը Ստեփանակերտից, որոշ երեխաներ եկել էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դիմանկարներով:
«Այսօր Ստեփանակերտի առաջին դպրոցը սկսում է ուսումնական գործընթացը: Այնուհետ կբացվեն մյուսները», - լրագրողներին ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
«Հանդիսավոր հանդիպմանը ներկա էր շուրջ 300 երեխա: Դիմանկարներից բացի, շատերը եկել էին փուչիկներով, Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներով: Ներկա էր ռուս խաղաղապահների պատվիրակությունը, ովքեր իրենց ներդրումն ունեցան բացմանը»,-գրում է Tass-ը։
«Սա առաջին դպրոցն է: Մեր ծրագրերը մեծ են, մենք կօգնենք բացել քաղաքի բոլոր դպրոցները, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան նստել իրենց նստարանների մոտ: Մենք երազում ենք և ուզում ենք, որ պատերազմներ չլինեն այս բազմաչարչար երկրում: Ուստի հաջողություն ուսման մեջ, քանի դեռ խաղաղապահներն ու Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողություն կունենաք», - ասել է խաղաղապահների հրամանատարության ներկայացուցիչը:
Ակնկալվում էր, որ առաջին երկու դպրոցների և երկու մանկապարտեզների բացումը տեղի կունենա Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին: