Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնմանն ուղված աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջը:
Այսօր քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով: Վերականգնվել է քաղաքի էլեկտրակայանի աշխատանքը:
Ռուսաստանի ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները ուսումնասիրել են պայթուցիկ նյութերի առկայությունը վերականգնման աշխատանքների վայրերում, ներառյալ երկու դպրոցների շենքերում, որոնցում ուսումնական գործընթացը կվերսկսվի առաջիկայում:
Ավելի վաղ վերականգնվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը և հաստատվել ճանապարհային երթևեկությունը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական իշխանություններին Ստեփանակերտ քաղաքում հանրային ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման գործում:
Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին