Տիգրան Աբրահամյան. Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ձերբակալությունների համար
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ՝ ինչպես Փաշինյանն է պնդում։
Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։
Ու ընդհանրապես, երկրի պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը պարտավոր են խոսել, պարզաբանեն ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում, Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար»։
Նշենք, որ հայկական հողերն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ուղերձում մասնավորապես նշեց.
«Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական հատվածում։ Բայց ցավոք, 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։ Եվ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխատվությունն այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» է անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստով քրեական գործ է ահորւցված ԱԱԾ-ում։ Իմ տիկնոջն է թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ, թե հրթիռակոծվող քաղաքում, երբ բնակչության 70 տոկոսը լքել էր այն, ի՞նչ գործ ուներ վարչապետի տիկինը։ Այսինքն Բադեն-Բադենի սանատորիա էր հռթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելոը փորձ է արվում ներկայացնել իշխանության ցոփության օրինակ»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան
- Մովսես Հակոբյան. Արտակ Դավթյանը թաքցրել էր Նախիջևանի հատվածում տարածքների զիջումը
- Մովսես Հակոբյան. Ձեռք բերված ՍՈւ-երը գտնվում են առանց զինամթերքի, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում
- «Իսկանդերը» կրակել է, բայց կոնկրետ որտեղ՝ չեմ ասի. Մովսես Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան