Փաշինյանը հին երգը երգեց՝ «նախկիններն ուզում են վերադառնալ»
Միանգամից հայտնենք, հրաժարականի մասին վարչապետի աթոռին գտնվողը չհայտարարեց՝ հիասթափեցնելով բազմաթիվ մարդկանց Հայաստանում, Արցախում ու դրանց սահմաններից դուրս։
Հայաստանի, Արցախի հպարտ քաղաքացիներին, Սփյուռքի հպարտ հայրենակիցներին ուղերձով դիմած Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արժանապատվությունն ու հպարտությունը հեշտ է պահպանել, երբ այն հարվածի տակ չէ, նրան ոչինչ չի սպառնում։
Հիշեցնենք, որ սա ասում է մի մարդ, ով ստորագրել է Հայաստանի պատմության ամենաամոթալի հայտարարությունը՝ հայկական տարածքները հանձնելով Ադրբեջանին, պատերազմում տալով բազմահազար զոհեր, վիրավորներ, հազարավոր մարդկանց թողնելով անտուն ու անհայրենիք։
Այս անգամ էլ նա մեղավորներ ու «խրախճանք»-ի կազմակերպիչների փնտրտուքում էր։
«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան տարբեր խմբեր, ընդ որում արտաքին ուժերին համընթաց, նրանք գործում են բավականին երկար ժամանակ, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, Հայաստանում ու դրանից դուրս կան խմբեր ու մարդիկ, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, ովքեր փորձում են քաոս սերմանել մեր երկրում, պատերազմը տեղափոխել Հայաստանի սահմաններից ներս, «որովհետև սովոր են արյունով իշխանության գալ ու արյունով իշխանություն պահել, իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու»։
«Ավտոմատների ու հանցավոր խմբերի միջոցով երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար։ Ուզում եմ հստակ ու աներկբա ասել, մենք սա թույլ չենք տալու։ Ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ ժողովուրդը, Հայաստանի հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո, խոցված է, բայց ոչ ոչնչացված, ում արժանապատվությունը, այո, վիրավորված է, բայց ոչ մահացած»,- նշեց նա իր խոսքում։
Խոսքի մնացած հատվածը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան