«Լուրեր կան, որ մեր ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի օրգանների փոխպատվաստում անեն»
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, մոտ 10 անգամ տապալել է սահմանադրական կարգը, պաշտոնը լքելուց հետո անմիջապես արժանանալու է իրավապահների ուշադրությանը, դրա համար էլ փորձում է ձգել իր իշխանությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իշխանության անհամաձայնությանը՝ ՀՀ-ում ռազմական դրությունը չեղարկելուն։
Նրա խոսքով, այդ իսկ պատճառով իմքայլական պատգամավորները կամակատարի նման, ցուցումով կողմ կամ դեմ են քվեարկում։
Անդրադառնալով որոշ «շառլատանների» հայտարարություններին, թե ընդդիմությունն այսօր պաշտոնակռվի է դուրս եկել, Գևորգ Պետրոսյանն արձագանքեց՝ ես պաշտոն ունեմ էսօր։
«Ես ԱԺ պատգամավոր եմ, բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոնյա։ Ես այսօր պաշտոն ունեմ, բայց ասում եմ՝ եկեք ցրենք ԱԺ-ն, ե՞ս եմ դուրս եկել պաշտոնակռվի։ Էսօր եթե մեզ հետաքրքրեր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, կասեինք՝ այ մարդ, գործ չունենք, ձեն չհանենք, մեր համար սուս-փուս նստենք, աշխատավարձ ստանում ենք, խրախուսում ստանում ենք...։ Ամոթ է նման մեղադրանք հնչեցնելը, սա մանիպուլյացիա է։ Մենք պաշտոնի կարիք չունենք, մենք այսօր պաշտոն զբաղեցնում ենք»,- շեշտեց նա։
Գևորգ Պետրոսյանը նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը բարոյականություն ունենար, պետք է նախ ժողովրդի հետ ազնիվ լիներ, ու չխաբեր՝ թե հաղթում ենք, որ վերջում էլ ժողովրդին չասեր՝ դուք եք մեղավոր.
«Իր սովորության համաձայն՝ բոլոր պարտությունները վերագրում է ընդդիմությանը, իր հետ կապ չունեցող հաջողությունները՝ իրեն։ Սա է իր ոճը։ Կամ իր ընտանիքի անդամներն ինչ գործ ունեին գնային Արցախ, գեներալներին նեղացնեին, հանձնարարություններ տային։ Հաստատ ռազմական գործի հետ կապված անելիքներ չունեին այնտեղ։ Էդ ո՞վ պիտի դա կանխեր։ Ինքն իր ընտանիքի անդամների քայլերը չի կարողանում կանխել, ընկել է ընդդիմության հետևից, մարդ է ձերբակալում...։ Արա, ընկեր ջան, դու էսօր բան ու գործ չունե՞ս, որ ընկել ես Ծառուկյանի մանդատի հետևից։ ՀՀ թիվ մեկ հարցը Ծառուկյանին մանդատից զրկե՞լն է»։
Գևորգ Պետրոսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց հնչեցրեց. «Պարոն Փաշինյան, դու այս պահին կոնկրետ ի՞նչ քայլ ես անում մեր ռազմագերիներին վերադարձնելու համար։ Դուք գիտե՞ք՝ երեկ ինչ է իմ ականջին հասել, լուրեր կան, որ մեր ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի օրգանները հանեն, փոխպատվաստում անեն։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Իհարկե, տա Աստված, որ սուտ լինի»։
Պատգամավորը նկատեց՝ այսօր ծնող կա, որ ասում է՝ գիտեմ, որ երեխաս մահացել է, գոնե դիակը բերեք, տանեմ թաղեմ։
«Նիկոլ Փաշինյան, քեզ եմ ասում, եթե դու այդքան դուխով տղա ես, Երևանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման արի։ Գիտե՞ս քեզ ինչ կանեն..., և ճիշտ կանեն, որովհետև դու գլխակեր ես, դու կերար 5000-ից ավելի երեխայի գլուխ, մեր հայրենիքն էլ զիջեցիր։ Եվ այդքանից հետո, անամոթաբար, ոչ միայն հրաժարական չես տալիս, մի բան էլ կարդային փոփոխություններ ես անում։
Ինքը պետք է ասեր՝ այո, ես ընդունում եմ, որ սխալվել եմ, որ ապիկար եմ եղել, խնդրում եմ ինձ ներել հենց միայն նրա համար, որ ես ձեզ ազատեցի նախկին իշխանություններից։ Թե չէ գալիս է ԱԺ, հաթաթա է տալիս, հլը թող մյուս անգամ ԱԺ-ում էդ տոնով խոսի, տեսեք իրեն ինչ է սպասվում։ Գնում սրա-նրա առաջ կռանում է, Ալիևի նման փալասն էլ էսօր իր վրա ծիծաղում է։ Լավ, ի վերջո, դեռ բանակցություններ են լինելու, բա Փաշինյան, եթե Ալիևը քո վրա ծիծաղում է, քո մասին երգ են արդեն հնարել, դու ի՞նչ ես բանակցելու»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորը կոչ արեց, որ իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը ներքին ցաղասպանություն չիրականացնի. սա հայ ժողովրդի երկրորդ ցեղասպանությունն է.
«Հել գնա, արա, ի՞նչ ես ուզում մեզնից։ Գիշերն արդեն Վարդենիս է հասել թուրքը։ Բա քո ԱԱԾ-ն ո՞ւր է։ Չնայած ԱԱԾ-ն արդեն իր անձնական անվտանգության ծառայությունն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան