Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանն ու Յուրի Ջորկաեֆը Հայաստան են բերում հումանիտար օգնություն
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը, որն ակտիվորեն լուսաբանում էր Արցախում պատերազմը, թվիթերում գրել է, որ կրկին վերադառնում է Հայաստան։
«Ֆրանսիայի կողմից վարձակալված մարդասիրական ինքնաթիռով դեպի Երևան ճանապարհին։ 50 տոննա օգնություն աղետի մեջ հայտնված հայերի համար: Ինքնաթիռում են մասնավորապես, Յուրի Ջորկաեֆը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչումից հետո Ֆրանսիան շարունակում է իր մոբիլիզացիան»,-գրել է Բուիսոնը։
«Ազնավուր» հիմնադրամն էլ հայտնում է, որ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ու հիմնադրամի լավ բարեկամներ Ստեֆան Հասբանյանը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները Փարիզից մեկնում են Հայաստան` հումանիտար բեռը տեղափոխող ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը։ Սենատում պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին՝ ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ոչ մեկին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չի կարող գտնվել միակողմանի որևէ ժեստի միջոցով, այլ բոլոր կողմերի բանակցությունների։
En route pour #Erevan dans l'avion humanitaire affrété par la France : 50 tonnes d'aide pour les #Armeniens en détresse. A bord, notamment, Youri #Djorkaeff et le secrétaire d'Etat @JBLemoyne. Après la reconnaissance de l'#Artsakh par le Sénat, la France poursuit sa mobilisation. pic.twitter.com/3MUyGLe4oN
— J-Christophe Buisson (@jchribuisson) November 27, 2020
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
- Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
- Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
- Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու առաջարկով
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիայի կողմից ԼՂ ճանաչումը օգուտ չի տա ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովրդին, ոչ մեկին
- Ֆրանսիայի Սենատը ընդունեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը
- Ֆրանսիայից մարդասիրական ուղեբեռը Հայաստան կհասցնի հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը
- Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են հանձնախմբի ստեղծման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան