Ինձ առաջադրվել է մի երևակայական մեղադրանք․Ա․ Սաղաթելյան
Հենց նոր քննչական կոմիտեում ինձ առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որևէ իրական կապ չունեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ես իհարկե չընդունեցի մեղադրանքը և շարունակում եմ պնդել, որ սա երկրի իշխանության անճարության և անպիտանության հետևանքն է, երբ ամբողջ իրավապահ համակարգը, որն ունի շատ լուրջ, կարևոր միսիա, զբաղված է թուղթ գրելով»,- ասել է Սաղաթելյանը։
Արա Սաղաթելյանը նաև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմությունն առ այսօր դիրքորոշում չի հայտնել փաստաթղթի վերաբերյալ, հետևյալն ասաց․
«Բազմաթիվ գործիչներ հայտարարել են, որ իրենց մոտեցման հիմքում ոչ թե այդ փաստաթուղթը չեղյալ հայտարարելն է, այլ՝ կառավարության և վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականը, ժամանակավոր կառավարության ձևավորումը, ինչը հնարավորություն կտա կարող, գրագետ ունակություններ և հմտություններ ունեցող մարդկանց ներգրավել այդ փաստաթղթով ենթադրվող, կարգավորումը շարունակական դարձնող փաստաթղթերի շարադրմանը և ամրապնդմանը։ Այսինքն՝ դա հերթական սուտն է։
Ընդդիմության անունից խոսել չեմ կարող, բայց բոլոր նրանք, որոնք հետևում են տեղեկատվական հոսքերին, հստակ տեսնում են, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության տարբեր առաջնորդներ նշել են, որ խոսքն այսօր չի գնում հրապարակված՝ երկու երկրների նախագահների և մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից վավերացված փաստաթղթի չեղյալ հայտարարելու մասին։ Խոսքը գնում է այն մասին, որ գործող իշխանությունը երկու տարվա ընթացքում ապացուցեց, որ որևէ կառուցողական գործունեության իրականացման ունակ չէ, պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հիմքում ունեցել է գործողությունների միայն սուտը և անձնական շահը»,- նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը գտնում է, որ օր շուտ այս վարչակազմի հեռացումն ավելի կնվազեցնի մեր երկրին սպասվող արհավիրքը և, ինչպես յուրաքանչյուր օր ուշ կանգնեցնելով պատերազմը, սրանք բերեցին բազմաթիվ զոհերի և անհետ կորածների, որոնց հարցերով կարելի էր զբաղվել շատ վաղուց, նույնն է, այս խմբակի ամեն օր իշխանության մնալը բերում է նրան, որ մենք ամեն օր մտնում ենք ավելի ցունգցվանգային իրավիճակի մեջ որպես անձ և որպես պետություն։
«Անտեսված և ոտնահարված են հայերի և հայության շահերն ամեն տեղ, սա ունենալու է մուլտիպլիկացիոն էֆեկտ։ Այսինքն՝ մենք հիմա ունենք ազգապահպանության խնդիր՝ Հայաստանից դուրս։ Արդեն բազմաթիվ տեղեր հայերին ճնշում են, նեղում են և այդ գործողությունները կրում են ուղղորդված և կազմակերպված բնույթ»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս աթոռներից կառչած մարդիկ, որոնք ֆեյսբուքներում և տեսախցիկների առջև ինչ-որ թվացյալ ողջամիտ մտքեր են արտահայտում, ի վիճակի չեն ընդհանրապես կարգավորել այդ գործընթացները։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Սրանք իմ անձի դեմ ուղղված գործողություններ են,ես չեմ ասում, որ սա քաղաքական հետապնդում է․Արա Սաղաթելյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ
- Արա Սաղաթելյան. Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ
- Փաստաբան. Արա Սաղաթելյանի ձերբակալմամբ նրան մեկուսացնելու խնդիր են փորձում լուծել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին