50-60 ռազմագերու մասով մենք տվյալ ունենք, մոտ 30-ի ինքնությունը կարողացել ենք պարզել. Բեգլարյան
«Հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հինգերորդ փակ զեկույցն արդեն պատրաստման փուլում է։ Ինչո՞ւ են փակ այդ զեկույցները, քանի որ բավականին դաժան պատկերներ կան, ինչպես նաև անձնական տվյալները չենք կարող հրապարակային դարձնել»,- այսօր «Գերիներ ու անհայտ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, ադրբեջանական կողմը, հրապարակայնացնելով իր կողմից իրականացվող այս հանցագործությունները, նպատակ ունի հոգեբանորեն ճնշել հայ հասարակությանը և լրացուցիչ տրավմաների ենթարկել նրան․
«Քանի որ պատերազմն ավարտվել է, այս խնդիրը նույն չափով առկա չէ, բայց հոգեբանական խնդիրները, որոնք պատճառում են այս լուսանկարներն ու տեսանյութերը, մնում են։ Եվ ադրբեջանական կողմը բավականին «արդյունավետ» կերպով դրանից օգտվում է, և փորձում է հնարավորինս լայն տարածում ապահովել հայկական լսարաններում, ինչն անընդունելի է, և միանշանակ հանցագործություն է։ Բավականին ապացույցներ կան, որ ադրբեջանական պետության կազմակերպման տակ է գտնվում, քանի որ այսպիսի տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակող էջերը տարբեր կապերով կապվում են ադրբեջանական պետական մարմինների հետ»։
Արցախի ՄԻՊ-ը վստահություն հայտնեց, որ նմանատիպ տեսանյութերը հնարավոր չէ բանակից դուրս հանել՝ առանց հատուկ ծառայությունների վերահսկողության ու իմացության։
Նա նշեց, որ առ այսօր ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը հնարավորինս վերլուծում են բոլոր տվյալները, փորձում են վերլուծություններ անցել և համապատասխան ցանկերը տրամադրել և՛ «Կարմիր խաչին» և «Գերիների և անհայտ կորածների» հանձնաժողովներին։ Վերջինս պատասխանատու է այս բոլոր աշխատանքների համար։
«Մեր վերլուծությունների հիման վրա՝ մոտ 50-60 ռազմագերու մասով մենք տվյալ ունենք, բայց մեր տվյալներով, մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել։ Մեր ներկայացրած տվյալների հիման վրա հնարավոր է եղել փրկել կյանքեր, ու «Կարմիր խաչը» կարողացել է իր դերն ունենալ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
- Լուրերը, թե հայ գերիների թիվը հասնում է 150-ի, կեղծ են. Զառա Ամատունի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան