ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում
Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի որոշ բնակավայրերի հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. Մարզպետ
- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ․ ՊՆ
- ՊՆ. Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի ոսկու հանքավայր ներխուժելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին