ՌԴ ԱԻՆ-ը դիտարկում է անհրաժեշտ ապրանքները երկաթգծով Արցախ տեղափոխելու տարբերակը
ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակվել Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին:
«Նոյեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են տուժած բնակչությանը շինանյութերի բաշխման և փոխանցման աշխատանքներ: Բացի այդ, փրկարարները շարունակում են վերահսկել մինչ ձմռան մեկնարկը բնակելի շենքերի վերականգնման աշխատանքներին:
Օգտագործելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ հասցված շինանյութերը՝ առաջին 10 բազմաբնակարան շենքերը առաջիկա օրերին պատրաստ կլինեն բնակության համար: Բացի այդ, շինանյութեր են բաժանվում մասնավոր տների բնակիչներին, որոնք նույնպես օգնության կարիք ունեն:
Փրկարարների խումբը սկսել է հետազոտել ավիրումից փրկված դպրոցները: Փրկարարները ուսումնասիրել են Ստեփանակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 200 աշակերտների համար նախատեսված միջնակարգ դպրոցը: ԱԻՆ-ի աշխատակիցները գնահատել են փրկարարավերականգնողական աշխատանքների ծավալները դպրոցը ուսումնական տարվա սկզբին նախապատրաստելու համար: Փրկարարներն առաջին հերթին օգնություն կցուցաբերեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, ինչպես նաև դպրոցական գույքի վերականգնման գործում: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին:
Ռուսաստանի ԱԻՆ-ն այժմ աշխատում է երկաթուղային տրանսպորտի ներգրավմամբ մարդասիրական օգնության առաքման աշխատանքների օպտիմալացման հարցի շուրջ: Այն կխնայի անհրաժեշտ ապրանքների առաքման ժամանակը և կարագացնի տուժած տարածքների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին