Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Փողոցային, անգրագետ, պոռոտախոս ու ստախոս դավաճանների ժամանակն ավարտվել է: Նրանք այլևս անցյալ են, անվերադարձ ու մերժված, հայվիտյանս անիծված ու նզովված: Նրանք իրենց պատիժը կստանան շատ շուտով ու այդ պատիժը կլինի դաժան՝ գործող օրենսդրության ամենախիստ սահմաններում:
Բայց մենք, Հայաստանի արդեն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ քաղաքացիներս, պետք է օր առաջ սկսենք Հայաստանի ավիրված պետականության վերակառուցման նախագծային աշխատանքները: Այս հայրենանվեր առաքելությանը պետք է լծվեն բոլորը, ով ունակ է արարել, ստեղծագործել, կառուցել ու շենացնել:
Հիմա իմն ու քոնը չկա, բոլորս պետք է աշխատենք օր ու գիշեր, ջանք, եռանդ, ռեսուրս ու էներգիա չխնայելով: ԲՈԼՈՐՍ, Հայաստում և Հայաստանից դուրս:
Ժամանակ չունենք, առջևում նոր մարտահրավերներ են, նոր ռիսկեր ու հնարավորություններ:
Մենք թևաթափ լինելու, հուսահատվելու իրավունք չունենք, թուրքն այլևս չպետք է ուրախանա, ծաղրի ու վիրավորի մեզ: Մենք միասնական ուժերով պետք է վերգտնենք մեր երբեմնի հաղթանակած ոգին, Հայի ազգային արժանապատվությունը, մշակութային ու գիտական ինքնությունը, կառուցենք հզոր, ժամանակակից զինատեսակներով զինված բանակ և տեսանելի ապագայում վերականգնենք Հայաստանի և Արցախի տարածքային աբողջականությունը, վերադարձնենք թուրքական ագրեսիայի ու հայկական դավաճանության հետևանքով կորցրած պատմական տարածքները:
Խնդիրները շատ են, բարդ ու համակարգային, բոլորիս սպասվում է ծանր ու տաժանակիր աշխատանք:
Այն, ինչ կառուցել ու ստեղծել էինք վերջին 30 տարում, կործանեցինք, ավիրեցինք, մենք, բոլորս՝ իրար ատելով, անիծելով, հայհոյելով, միմյանց մահն ու ցավը տենչալով: Հիմա քաղում ենք մեր սխալների դառը պտուղները, որոնք, ցավոք, շատ դառն էին, ավելի, քան կարող էինք պատկերացնել:
Հիմա ստիպված ենք զրոյից կառուցել ՆՈՐ պետություն, Նոր Հայրենիք, շատ ավելի ամուր, անվտանգ, ապահով ու բարեկեցիկ: Պետք է միավորվենք ու կառուցենք ՄԵԿ ու ՄԻԱՍՆԱԿԱՆ Հայաստան, առանց բաժանարար գծերի, հակամարտող ճամբարների:
Ու այդժամ մենք իրոք ԿՀԱՂԹԵՆՔ . . .
Ի ԳՈՐԾ»:
Հարակից հրապարակումներ`
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
- ՀՀ ղեկավարությունը գործել է ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության. Ղազինյան
- Կարծում եմ, գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ․Ա․ Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան