Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
«Ադրբեջանն ակնհայտորեն և արհեստականորեն ձգձգում է գերիների և անհետ կորածների վերադարձի պրոցեսը: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ըստ նրա, այս պրոցեսին զուգահեռ՝ նրանց կողմից շարունակվում են խոշտանգումները, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը՝ ակնհայտորեն օգտագործելով էմոցիոնալ ֆոնը, ինչը դատապարտելի երևույթ է գերեվարվածների, նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն, հասարակական համերաշխությունը խաթարելուն ուղղված դիտավորյալ գործողությունների հատկանիշներ ունեն։
«Սա ադրբեջանական կազմակերպված ցեղասպան քաղաքականության մաս է, դիտարկում եմ ատելության կազմակերպված քարոզի շրջանակում: Այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, առանձին դեպքերում կան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներ։ Սա կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականության մաս է»,- նշեց Ա. Թաթոյանը։
ՄԻՊ-ը հրատապ կոչով դիմել է միջազգային հանրությանը, տրամադրելու է նաև իրենց մոտ գտնվող տեսանյութեր, ապացույցներ։ ՄԻՊ-ն ասաց, որ առաջին անգամ չեն դիմում, հերթական փուլն է։
«Թիրախային, հրատապության բարձր աստիճան ունեցող դիմում է՝ ապացույցներով հիմնավորված»,- ընդգծեց նա։
Թաթոյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի ՄԻՊ-ը չունի ուղիղ պատասխանատվություն և պաշտպանի խնդիրը չէ, իրավունք էլ չունի բանակցություններ վարել քաղաքական մակարդակում քաղաքական իշխանությունների հետ։
«Մենք աջակցում ենք, նպաստում ենք պրոցեսին, խթանում, անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի նպաստենք գործընթացին։
Հայաստանի կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի գերիների և անհետ կորածներ հարցերով, ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է։ Կան աջակցող մարմիններ, օրինակ ՄԻՊ-ը, այլ կազմակերպություններ։ Կարևոր է ճիշտ աշխատենք։ Գերիների վերադարձի պրոցեսը սիրում է խիստ պրոֆեսիոնալ աշխատանք»,- ասաց Ա. Թաթոյանը։
Հարցին՝ երեկ ԱԺ-ում պատգամավորները նշել են, որ Ադրբեջանում քայլերթի ժամանակ հանելու են նաև հայ ռազմագերիներին, Ա. Թաթոյանն ասաց, որ ճշգրիտ տեղեկություն չունի՝ կեղծ, թե ճիշտ ինֆորմացիա է, պետք է միջազգային այլ կառույցների հետ քննարկեն, հասկանան։
«Որևէ միջազգային պահանջի, մարդկային որևէ երևակայութան մեջ չտեղավորվող արարքի մասին է խոսքը, դատապարտելի, մարդու իրավունքների պահանջները խախտող արարք է։ Կարծում եմ՝ մեր պատկան մարմիններն ինչ-որ միջոցներ ձեռնարկում են»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լուրերը, թե հայ գերիների թիվը հասնում է 150-ի, կեղծ են. Զառա Ամատունի
- «Լուրեր կան, որ մեր ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի օրգանների փոխպատվաստում անեն»
- Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ
- Հայ գերիներին ստորացումնից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք. Սրբուհի Գրիգորյան
- Մինչ տարածքներն ափալ-թափալ հանձնելը, ՀՀ իշխանությունը պետք է լուծեր ռազմագերիների, անհետ կորածների հարցը. Արթուր Ղազինյան
- Մարուքյան. Մեզ հասած լուրերով Ադրբեջանը ծրագրում է շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին
- Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
- Ավարտեցինք հայ գերիների նկատմամբ վայրագությունների մասին չորրորդ զեկույցը. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան