Զոհրաբյան. Փաշինյանը ոգևորվում է, որ դեռևս վռնդված չէ Հայաստանից
«Նիկոլ Փաշինյանի հեռանալն այլընտրանք չունի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ թաքուն փաստաթուղթ չի ստորագրի, բայց արել է։
Հաջորդ սուտը, ըստ Զոհրաբյանի, այն է, որ Փաշինյանը հայտարարել էր՝ Արցախի երկինքը պաշտպանված է, մինչդեռ պարտության պատճառ դարձավ բաց երկինքը։
«Նման անպատասխանատու մարդը, խոսքը գործին հակասող մարդը չի կարող լինել երկրի վարչապետ։ Հայտարարությունից հետո զարգացումները եկան վկայելու, որ պարտված վարչապետը չի կարող լավագույնս ներկայացնել Հայաստանի շահերը»,- ասաց նա։
Զոհրաբյանն ընդգծեց, պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ։
«Հայաստանի վարչապետը ոգևորվում է այն փաստից, որ կարողանում է քայլել Հայաստանում, դեռևս վռնդված չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, այսօր վտանգված է մեր անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց, հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ. Արա Զոհրաբյան
- Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռանալու է. Արա Զոհրաբյան
- Արա Զոհրաբյանը ներկայացրել է ստեղծված կործանարար վիճակից դուրս գալու գործողությունների պլան
- Արա Զոհրաբյան. Այս փասաթուղթը բերելու է մի վիճակի, որ պատերազմն ապագայում տեղափոխելու է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան