Թեհրանի նահանգում իրանցի միջուկային ֆիզիկոս է սպանվել
Թեհրանի նահանգում սպանվել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ լուրը ուրբաթ օրը հաստատել է Իրանի պաշտպանության նախարարությունը: Գիտնականը նախարարության հետազոտական կենտրոնի ղեկավարն էր:
«Այսօր ահաբեկիչները հարձակվել են Պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարության կենտրոնի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի վրա»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է նաև, որ բժշկական թիմին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նախարարությունը հավելել է, որ գիտնականի անվտանգության ծառայության աշխատակիցները փոխհրաձգության մեջ են մտել ահաբեկիչների հետ:
Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Հոսեյն Դեհկան հայտնել է, որ Թեհրանը վրեժխնդիր կլինի գիտնականի սպանության համար:
«Մենք անմիջապես հարձակվելու ենք նահատակի մարդասպանների վրա»,- նրա խոսքերը հրապարակել է Mehr գործակալությունը:
«Ֆարս» լրատվական գործակալությունը նշում է, որ գիտնականը գնդակահարվել է Դամովենդ քաղաքի տարածքում: Գործակալության տվյալներով, մահափորձի արդյունքում կարող էին լինել ևս երեք-չորս զոհ: Ականատեսները հայտնել են դեպքի վայրում տեղի ունեցած պայթյունի մասին:
Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին ասել էր, որ երկրում աշխատող այդ ոլորտի բոլոր գիտնականները կենդանի են: «Միջուկային արդյունաբերության մեջ աշխատող բոլոր գիտնականները լիովին առողջ են»,- ասել է նա:
Իրանական սոցիալական ցանցերում լուսանկար է տեղադրվել հանցագործության հավանական վայրից, որում երևում է կրակոցի հետքերով մեքենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին