«Ժողովուրդ». Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կփոխվի, թե ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին նախագիծը: Նախագծում ամրագրվելու է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:
Որպես հիմնավորում՝ նշվում է, որ 2021 թվականի համար պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ) չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նոր նախագիծ ներկայացնել: 2021 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ:
Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը և նպատակային սոցիալական վճարը ներառյալ) կազմեց 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է: Մինչդեռ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականին թվականի համար նախատեսված էր 66140 դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: