«Իրատես». Ինչու չի հայտարարվում սգո օր
«Իրատես» թերթը գրում է. «Արգենտինայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ։ Արգենտինան հարգում է իր հերոսին։
Պատերազմական 45 օրերի ընթացքում մենք ունեցանք հազարավոր զոհեր‚ սակայն ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հայտարարել սգո օր՝ ի հիշատակ մեր հերոս տղաների։ Ինչո՞վ է պայմանավորված դա. իշխանությունները ցանկությու՞ն չունեն հարգելու զոհերի հիշատակը‚ թե՞ պարզապես կառավարողների մտքով չի անցնում։ Եթե նրանց մտքով չի անցնում‚ և մեկը պետք է հուշի այդ մասին‚ ապա այս լուրը թող համարեն հուշում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: