«Հրապարակ». Ինչու ՀՔԾ-ն գործ չի հարուցել Անդրանիկ Քոչարյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն դեռևս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։
Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաև Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: «Քոչարյանն իմ ներկայությամբ ՌՈ պետին հրահանգել է, որ եթե ես մինչև վաղը կեսօր չներկայացնեմ պաշտոնից ազատման զեկուցագիր, ինձանով զբաղվի և գործ սարքի իմ գլխին»,- Պնախարարին ուղղված զեկուցագրում գրել է հրամանատարը: Մենք հրապարակել էինք նաև զեկուցագիրը։
Մոտ 10 օր է անցել այդ հրապարակումից, ու թեև Գլխավոր դատախազությունը մեր հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու, սակայն ՀՔԾ-ից երեկ հայտնեցին, որ դեռևս գործ չկա հարուցված․ «Նյութերի նախապատրաստման փուլում է, ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։
Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ ՀՔԾ-ն Անդրանիկ Քոչարյանին անգամ բացատրություններ տալու համար չի հրավիրել, փոխարենը հրավիրել են փոխգնդապետին և փորձել ճնշել, որ նա հրաժարվի գրածներից, սակայն նա պնդել է զեկուցագրում գրածը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: