Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորանները
Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են, գրում է Ալիք Մեդիան։
Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.
Արգելվում է մարդկանց տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով 21: 00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին` դեկտեմբերի 31-ին և Սուրբ ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին։
Արգելվում է ուղևորափոխադրումը հանրային` այդ թվում միջքաղաքային տրանսպորտով: Մեքենաների դեպքում (ներառյալ տաքսիները) սահմանափակումներ չկան։
Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության։
Բոլոր վաճառակետերն անցնում են առցանց վաճառքի (բացառություն են սննդի վաճառակետերն ու կենդանիների կերի վաճառքի կետերը, դեղատները, անասնաբուժական դեղատները, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութները և մամուլի կրպակները)։
Գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ թույլատրվում է միայն առցանց ձևաչափով։
Բաց և փակ տոնավաճառները չեն գործի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել,
Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքների կազմակերպման համար։
Հիշեցնենք` մինչ այս Վրաստանում արգելված էին մասսայական միջոցառումները, ռեստորաններն աշխատում էին մինչ 22:00-ն։ Այս ժամից սկսած` նոյեմբերի 9-ից արգելված էր դրսում մարդկանց տեղաշարժը (այդ թվում` մեքենայով)։ Դիմակ կրելը պարտադիր է այսուհետ նաև բաց տարածքներում (տուգանքը 20 լարի է, մոտ 6 դոլար)։
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 123 470-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա