Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու. Թագուհի Թովմասյան
«Ցավոք սրտի, շատ բան ասել չեմ կարող, հաշվի առնելով պետական գաղտնիք լինելու փաստը»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Սոթքի հանքի ճակատագրին։
Նա միաժամանակ նշեց՝ ստացել են պաշտոնական հավաստիացումներ գեներալի կողմից, որ սահմանը ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ, արդեն դիրքավորվել ենք։
«Նախկին անհասկացվածությունը, որ եղել է,մի փոքր այլ դիրքում լինելու մասին, շտկվել է։ Այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել։ Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը և պաշտպանում ենք արդեն հոծ թվով զինվորականներով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրի շահագործման հեռանկարին, ապա, ըստ պատգամավորի, զինվորականներն այդ մասին շատ տեղեկություն չունեին, քանի որ դա տնտեսական հարց է. «Բայց, այնուամենայնիվ, հավաստիացրեցին, որ իրենք հիմա այնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա ամբողջ ծավալով հանքը շահագործվի»։
Թովմասյանի փոխանցմամբ՝ Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու։
«Իսկ սահմանի մյուս մասերը, որտեղ մենք դիրքավորվել ենք, գուցե առաջիկայում ինչ-որ անհասկացվածություն լինի, բայց արդեն «մեծ շուքով հյուրերի» չենք սպասում»,- ասաց պատգամավորն ու հավելեց․ «Մեր բանակը կկարողանա ամբողջությամբ պաշտպանել Սոթքի հանքավայրի աշխատակիցների անվտանգությունը, մնում է, որ ռուսական կողմը հայտարարի պայմանավորավածության մասին, քանի որ դա ռուսական կապիտալ է»։
Թագուհի Թովմասյանը նաև վստահեցրեց, որ համայնքի բնակիչների անվտանգությունը ևս երաշխավորված է, մեր դիրքերն ամուր են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան