Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. Վարոսյան
«Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից։
Հանքի տարածքում, դրանից հյուսիս և հարավ ընկած մոտ 100 կմ հատվածում նախորդ դարի 40-50-ական թվականներին նախաձեռնվել են ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի դեմորկացիայի աշխատանքներ, որոնք չեն ավարտվել, ու փաստացի փաստաթղթացորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել։
Այսօր հանքի տարածք են ներխուժում Ադրբեջանի զինված ուժերը, հայտարարում, որ ըստ իրենց դա իրենց պետության տարածքն է, հիմա էլ գտնվում են հանքի փոսում, որտեղ նրանց հետ «հայկական» կողմից գտնվում են հանքի տնօրենն ու հանքի` ազգությամբ ռուս անվտանգության աշխատակիցները։
Նույն ժամանակ, իրքայլական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբինյան Ռուբոշի ու ԳՇ պետի տեղակալի հրապարակային հայտարարություններով, հանքի կեսը, առանց հիմքի ու սահմանի դեմորկացիայի նվիրաբերվում է Ադրբեջանին։
Արա՛, դավաճն եք, թե գիժ եք, ինչ եք, հավաքվեք ռադներդ քաշեք իշխանությունից...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք․ վարդապետ Բաղումյանը՝ Սոթքի հանքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան