Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգավոր պնդումներ է անում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր այն պնդումը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն իբր ենթադրում է Գեղարքունիքի մարզում մեր զորքերը տեղակայել Խորհրդային Հայաստանի նախկին սահմանների երկայնքով։
Նախ՝ տխրահռչակ այդ հայտարարության մեջ որևէ նման հստակ ամրագրում չկա։ Երկրորդը՝ Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը և նախադեպի ստեղծումը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել Հայաստանի Հանրապետության այլ հատվածների նկատմամբ՝ դիցուք, Տիգրանաշենի, որը խորհրդային շրջանում ադրբեջանական արտատարածք (էքսկլավ) էր, և որտեղով անցնում է Սյունիքը մնացյալ Հայաստանին կապող կենսական նշանակության մայրուղին»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Մարդիկ սպասում են առաջին իսկ հնարավորությանը արտագաղթելու Հայաստանից
- Վարդան Ոսկանյան. Արցախում սահմանազատման գործընթացում ամեն մի բլուրն ու ձորակը, ամեն մի քարն ու թուփը կարևոր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան