Հասարակություն 00:01 27/11/2020 Հայաստան

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ

«Սահմանն անցնում է գրեթե Սոթքի ոսկու հանքի միջով։ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար»,- ասուլիսում ասաց ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա անցակետ էր տեղադրվել։

«Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու  նպատակներից ելնելով, ռուսական ընկերության նախաձեռնությամբ։ Այս խնդրի կատարման կամ դրա իրականացման հարցում մեր Զինված ուժերն ընդգրկվածություն չեն ունեցել։ Սահմանային ուղեկալի նման և այդ արգելափակոցների տեղադրման հետ կապված աշխատանքները  նախաձեռնվել և իրականացվել են ռուսական կողմի նախաձեռնությամբ և իրենց ուժերով»,- մանրամասնեց Տ. Խաչատրյանը։

Հարցին՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությա՞նը նկատի ունեք, Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալն ասաց, որ այո, այն  շահագործում է հանքը, որն էլ իր նախաձեռնությամբ և ուժերով է իրականացրել այդ աշխատանքները։

«Մեր զորքերն անվտանգության գոտու ապահովման, պաշտպանության խնդիրներ իրականացնելու հարցերում ընդգրկվածություն չեն ունեցել»,- կրկնեց նա։

Տ. Խաչատրյանի ներկայացմամբ, ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո հանդիպելով արգելափակոցների, ուղեփակոցի, խնդիր են բարձրացրել, որ մեր տարածքն է, այդտեղից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահանություն, պետք է դուրս գան։

«Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից։ Մեր կողմից  զգուշացվել է, թե սա ինչ պատկանելիություն ունի, ում կողմից է, մեր կողմից զգուշացվել է  ռուսական կողմին, որ նման պահանջներ կան։ Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել է բավական երկար բանակցություններ, որից հետո ինչ համաձայնություն են ձեռք բերել, հետագայում  ինչպիսի զարգացում կունենա, չեմ կարող ասել։ Այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել»,- ասաց Տ. Խաչատրյանը։

Նա նշեց, որ մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով. «Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքերը։ Իհարկե, դա կարող է հետագայում որոշակի քննարկումների, անհամաձայնությունների  առիթ դառնալ, որ մեր զորքերը գտնվում են սահմանից բավական առաջ։ Մենք չունենք որևէ տեղ դիրք, որը գտնվի սահմանագծից հետո»։

Տ. Խաչատրյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Քարվաճառի դարպասները չեն կոտրվել, բացվել են։

Հարցին՝ այն հատվածը, որտեղ մոտեցել են ադրբեջանական զորքերը, ի սկզբանե նախատեսված եղե՞լ է, որ անցնելու է Ադրբեջանի ենթակայության տակ, նա պատասխանեց. «Համաձայն հայտարարության, ամեն դեպքում մենք այդտեղ չպետք է լինեինք։ Բայց եթե այդ տարածքը, թեկուզ ռուսների վերահսկողությամբ, գտնվում էր ոչ իրենց հսկողության տակ, մեզ համար ձեռնտու տարբերակ էր»։

Հարցին՝ հանքը  ո՞ւմ է պատկանում, նա պատասխանեց. «Կիսով չափ մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում։ Հանքի շահագործողը լինելու է հանքի տերը»։ 

Տ. Խաչատրյանն ասաց, որ հանքի ղեկավարությունը տեղյակ է հանքի, ըստ վարչատնտեսական բաժանման գտնվելու վայրի մասին,  չգիտի, թե ինչ պայմանավորվածություն ունեն հակադիր կողմի ներկայացուցիչների հետ, միգուցե շարունակելու են նույն բնականոն ընթացքով շահագործել այդ հանքը, մարդիկ, որոնք աշխատել են, շարունակեն աշխատել։ 

«Սահմանի այն մասը, որտեղ մենք պետք է ծառայություն իրականացնենք, իրականացնում ենք»,- ընդգծեց նա։ 
Տ. Խաչատրյանը նշեց, որ Սոթքի հանքավայրի այն մասը, որը ՀՀ տարածքում է, Հայաստանի Հանրապետություն է։

«Այն պարագայում, երբ ինչ որ անվտանգային տեսակետից սպառնալիք լինի, մեր միջամտությունը լինելու է»,- ասաց Զինված ուժերի ԳՇ պետի առաջին տեղակալը։

Ինչպե՞ս է ստացվել, որ այդ հատվածի այդ մասի հսկողությունը ոչ թե հայկական բանակն է իրականացել, այլ մասնավոր ընկերությունը որոշել է իր համար անցակետ բացի,  նա նշեց, որ դա սահմանի մաս չէ, սահմանի  այն մասը, որտեղ պետք է ծառայություն իրականացնեն, իրականացնում են։

«Այն, ինչի մասին խոսվում է, սահմանից դեպի Քարվաճառի շրջանում է գտնվում։ Այն հատվածում, որը քննարկման թեմա է, թափոնների արտանետման տարածք է։Հանքի տվյալ հատվածում այսօր մարդ չի եղել»,-ասաց նա։

Հակառակորդն այսօր մտե՞լ է Սոթքի հանքավայրի տարածք, նա պատասխանեց, որ մտել են, երեք դիրք են տեղադրել այդ տարածքում, ընդ որում՝ մեկն անմիջապես հանքի եզրագծով:

Տ.Խաչատրյանի խոսքով,  մեր տարածքով չեն մտել. «Այն, ինչ վերաբերում է հայկական սահմանին և հայկական սահմանից դեպի արևմուտք գտնվող տեղամասին՝ չեն մտել»:

ԳՇ պետի առաջին տեղակալը նշեց, որ այն տարածքը, որը գտնվում է հայկական ԶՈւ հսկողության տակ, անհանգստանալու խնդիր չկա՝ անվտանգությունն ապահովված է:

Ինչպե՞ս կարող է մասնավոր ընկերությունը սեփական միջոցներով կոնֆլիկտային գոտում կազմակերպի պահպանություն պետական սահմանին հարցին ի պատասխան,  Տ.Խաչատրյանն ասաց. «Սա եզակի դեպք էր, հիմա սենց է ստացվել»։

Հարցին՝ ԳՇ-ում պաշտոնանակություններ սպասվում են,  կարճ պատասխանեց՝ ոչ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}