Փաշինյանը ժամկետային զինծառայողների ծնողներից երկու օր ժամանակ է խնդրել
«Հանդիպել ենք վարչապետի հետ, երկու օր ժամանակ ուզեց մեզանից, մինչև ամսի 30-ը, որ պատասխան կտա մեր բոլոր հարցերին։ Ասացինք դուք մեզ վերջնական պատասխան տվեք, եթե ամսի 30-ին դուք մեզ վերջնական պատասխան չտաք, մենք գնում ենք մեր երեխաների հետևից»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Արցախում ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների հարազատներից մեկը։
«Ամեն ինչ գնում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են։ Նույնիսկ ասացին, որ ձեր ձայնն ավելի բարձր է, քան այն ծնողների, որոնց երեխաները մահացել են։ Մենք հարց ենք բարձրացրել, որ մեր երեխաները մինչև ամսի 30-ը լինեն Հայաստանում, ամենայն հավանականությամբ հարցը կստանա բացասական պատասխան»,- ասաց մեկ այլ ծնող՝ հավելելով, որ լավագույն դեպքում կլինի զիվորական արձակուրդ։
Նրանք նշեցին՝ վարչապետի օգնականը խոստացել է պատասխան տալ երկուշաբթի օրը։
«Մեր երեխաներին բերեք այստեղ, մենք արձակուրդ չենք ուզում»,- ավելացրեց ծնողը։