Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում չպայթած ռումբեր և հրթիռներ են վնասազերծվում. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքի էջում Ասկերանի շրջանի բնակիչներին ծանուցել է չպայթած ռումբերի և ականների վնասազերծման մասին:
«Հարգելի հայրենակիցներ
Իրազեկում ենք, որ այսօր, ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են շրջանի բնակավայրերին հարող տարածքներից։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։
Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է ԱՀ ԱԻՊԾ տարածած ծանուցման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան