Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
«Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, իսկ պետք է լուծել ամենակարևոր հարցը՝ վերադարձնել մեր գերիներին, զոհվածների մարմինները, մենք խնդրել ենք այսօր գալ այստեղ ոչ անտարբեր մարդկանց՝ անկախ հայացքներից ու մասնագիտությունից»,- Շառլ Ազնավուրի հրապարակում մտավորականների հավաքին հայտարարեց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով, պետք է քնից արթնանան հասարակ մարդիկ, քանի որ պահը կրիտիկական է։
«Հենց այս պահին մենք պետք է լինենք հայ ու անենք այն, ինչ չեն անում ուրիշները։ Դուք կարող եք հարցնել, ես ի՞նչ անեմ, որ վերադարձնեն դիերը, որ ադրբեջանցիները կատարեն իրենց պարտավորությունները, վերադարձնեն մեր գերիներին։ Ասեմ՝ ես դիմում եմ ոչ միայն այստեղ հավաքված մարդկանց, այլ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին։ Երկուշաբթի օրվանից, անկախ որտեղ եք դուք ապրում՝ Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում..., դիմեք այդ երկրների կառավարություններին, դիմեք Կարմիր Խաչին, դիմեք ՄԱԿ-ին խնդրանքով՝ ստիպել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունն ու վերադարձնել մեր գերիներին։
Երկուշաբթի օրվանից այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է պայթեն մեր նամակներից։ Մենք որքանո՞վ ենք հայ։ Միայն այս հրապարակում կանգնածնե՞րը, Հայաստանում ապրող 2.5 մլն-ը, դրան գումարած Արցախի 150 հազար բնակչությո՞ւնը, թե՞ տասը միլիոնը։ Եթե տասը միլիոն ենք, ապա նրանցից յուրաքանչյուրը կգրի նամակ, իր խոսքվ, կխնդրի կառավարությանը՝ ստիպել Ադրբեջանին վերադարձնել մեր գերիներին, մեր զինվորների դիերը։ Հավատացեք, դա կօգնի։ Հերիք է լռենք, մեր ձայնը լսելի պիտի լինի աշխարհում»,- ասաց նա։
Նա ընդգծեց, ժամանակն է Հայաստանում ունենալ հասարակություն, յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ ինքը կարևոր է, պետք է յուրաքանչյուրն անի, ինչ հնարավոր է, բարձրացնի իր ձայնը։
Ելույթի վերջում նա որպես ՌԴ քաղաքացի, դիմեց Հայաստանում այդ երկրի դեսպանատանն ու կառավարությանը, խնդրեց ստիպել Ադրբեջանին վերադարձնելու հայ գերիներին, թույլ տալ վերցնել մեր զոհերի մարմինները, որպեսզի պատվով նրանց հուղարկավորեն հայրենիքում։
Հիշեցնենք, որ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը նախաձեռնել են մտավորականների հավաք՝ հետևյալ պահանջներով.
« Քանի որ Հայաստանը չունի իշխանիւթյուն Մենք ենք պահանջում բոլոր միջազգային կառուցներից՝
1. Ստիպել ադրբեջանական կողմը ազատի հայ գերիներին
2. Թույլ չտալ Հայ գերիների պատվազրկելը Բաքվի շքերթում
3. Շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Խալաթյան. Եվ որտեղի՞ց քեզ այս հնազանդ խեղճությունը, հա’յ
- Նիկոլ Աղաբաբյան. Նիկոլ Փաշինյան սրիկային, անգրագետ շիզոֆրենիկին պետք է գահընկեց անել
- Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում
- Քաղտեխնոլոգ. Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ նստած է աթոռին, ուրեմն մենք չունեն 90-ականների ժողովուրդը, զինվորականը, մտավորականը
- Մհեր Մկրտչյան. Նիկոլ Փաշինյանը վտանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան