ՄԻԵԴ-ը 13 հայ գերիների ու ձերբակալվածների հարցով բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց
Հայ գերիների հարցերով ՄԻԵԴ դիմումներ ներկայացրեծ փաստաբաններ Արտակ Զեյնալյան ու Սիրանուշ Սահակյանը տարածել են հաղորդագրություն Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին համատեղ հինգերորդ հաղորդագրությունը։
«27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։
Գերության մեջ հայտնված անձինք են՝
Վահե Առաքելյանը,
Հայկ Արևշատյանը,
Մելքոն Հովհաննիսյանը,
Արտակ Ստեփանյանը,
Նաիրի Ղուկասյանը,
և
Էրիկ Խաչատրյանը,
Ռոբերտ Վարդանյանը,
Նարեկ Սիրունյանը,
Կարեն Մանուկյանը,
Արայիկ Գալստյանը։
Ձերբակալված քաղաքացիական անձինք են
Ջոնիկ Թևոսյանը,
Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:
Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս
- ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր
- Արտակ Զեյնալյանը հրապարակել է գերության մեջ հայտնված անձանց անուններ
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
- ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի
- ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահին անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը
- Հայկական ԶՈՒ երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են. Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին