Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ և այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
Նա հայտնեց, որ իրենց այսօրվա հավաքի նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա գտնվում են անելանելի վիճակում:
Դերասանի խոսքով, այսօր բոլորիս ուշքն ու միտքը պետք է լինի տղաներին հետ բերելը:
«Ամեն հայ արթնանալուց պետք է մտածի՝ ինչ կարող եմ ես անել տղաների համար, այս երկիրը վերականգնելու համար: Մենք պետք է սովորենք նորից ապրել այս պայմաններում»,- ասաց դերասանը:
Միքայել Պողոսյանի խոսքով, իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատերազմի համար:
«Սա դավաճանություն է ուղղակի, ակնհայտորեն բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, դու հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել, բոլորս ենք մեղավոր, ոչ թե մեկ հոգին»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմային՝ դերասանը նշեց . «Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ես ցավով եմ ասում դրա մասին, ես չեմ ուզում, հայ ենք, բայց այսպիսի սխալ գործե՞լ, դավաճանություն գործե՞լ»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյան. Հաշվեք ձեր ամեն նամակը փամփուշտ ու զրահաբաճկոն է մեր տղաների համար
- Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին