Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում: Չնայած մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես իրենց մշտական բնակության վայրերը թողած արցախցիներն աստիճանաբար վերադառնում են հայրենի օջախներ, բայցևայնպես, շատերի մոտ իշխողը հուսահատությունն է և իր հարկի ներքո ապրելու թերահավատությունը: Առավել ծանր է այն մարդկանց վիճակը, որոնց տներն ու տարիներով վաստակած սեփականությունը գտնվում են թշնամական ուժերի վերահսկողության տակ:
Նկատելի է նաև Արցախի ներքին ու արտաքին ճանապահային ենթակառուցվածքների ուղղությամբ ադրբեջանական գրոհայինների կողմից իրականցվող սադրանքների աճը, որն օրինաչափորեն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց, առանց այդ էլ՝ ծանր հոգեվիճակի վրա: Այս ամենին գումարվում է հանրապետությունում տիրող փաստացի անիշխանությունը, որի պայմաններում հայ բնակչությունն օրեցօր կորցնում է ապագայի հանդեպ լավատեսությունը:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները որքանով սակավ, այնքանով դժվար են: Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը: Իսկ սա արդեն ողբերգություն է... Ողբերգություն է ոչ թե նրա համար, որ արցախահայությունը չի վստահում իր ավանդական դաշնակցին, այլև հատկապես այն պատճառով, որ այսօր նա ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն»:
Հարակից հրապարակումներ`
- Ցավալի է՝ մենք պարտվեցինք ոչ միայն մարտադաշտում, այլև տեղեկատվական պատերազմում. Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Չէի պատկերացնում, որ իշխանությունը կշարունակի իր ձեռքում պահել երկիրը դեպի աղետ տանող կառավարման ղեկը...
- Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, դավադրություն էր ինքներս մեր դեմ. Սենոր Հասրաթյան
- Սա է փրկության տանող միակ ճանապարհը. Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան