«Նշանակումից օրեր առաջ Վահան Քերոբյանը հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյաննն անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նշանակումից օրեր առաջ տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Քերոբյանի հարցազրույցն ու գրել.
«Սա Վահան Քերոբյանն է՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը։ Նշանակումից օրեր առաջ հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է։
Հետո թուլափայ պաշտոն տվեցին՝ մոռացավ հանձնված հայրենիքը։
Էս ի՞նչ զզվելի եք դուք՝ անհայրենիք տականքներ։
Ելակ փարթիով բանակը կազմաքանդածներ։
«Մեզ իրավիճակի մասին հեքիաթներ են պատմել։ Մենք կարծում էինք, որ մեր բանակը այնքան ուժեղ ա, այնքան մեծ ա: Մենք կարող ենք անել ամեն ինչ, բայց իրականում հանրության մեջ ոչ ոք չգիտեր իսկական իրավիճակը: Եւ հիմա ունենք էն արդյունքը, ինչին արժանի ենք»,- այս հարցազրույցում ասում է բանակը ելակով քանդածներից մեկը»։