Միայն վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարկ չի համարում որևէ ընկալելի մեկնաբանություն տալ «Թուրանական միջանցք»-ի մասին. Ոսկանյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Նախիջևանի և «մայրցամաքային» Ադրբեջանի միացումը «առնվազն նույնքան արժեքավոր է, որքան Ղարաբաղի ազատագրումը»:
Թուրքական մամուլում գրեթե «ըմբոշխնում են» Հայաստանի տարածքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երկու մասերը միմյանց հետ կապելուն միտված ցամաքային միջանցքի գաղափարը, իսկ սոցցանցերում այն արդեն անվանում են «Թուրանական միջանցք», որով Թուրքիան պատրաստվում է դուրս գալ Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ։
Եվ միայն Հայաստանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարկ չի համարում որևէ ընկալելի մեկնաբանություն կամ պարզաբանում տալ այս մասին։ Վարչախմբի մյուս պատասխանատուներն էլ բնականաբար լռում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, կրկին տեղյակ չեն, թե ի՞նչ է պատրաստվում անել «նորին մեծություն առաջնորդը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգավոր պնդումներ է անում. Վարդան Ոսկանյան
- Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Մարդիկ սպասում են առաջին իսկ հնարավորությանը արտագաղթելու Հայաստանից
- Վարդան Ոսկանյան. Արցախում սահմանազատման գործընթացում ամեն մի բլուրն ու ձորակը, ամեն մի քարն ու թուփը կարևոր են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան