Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի
ԼՂՀ հարակից տարածքում, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 5 քաղաքացիական անձ : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
«Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:20-ին, Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան, նախնական վարկածի համաձայն, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում հակատանկային ականի վրա է բարձրացել, ինչի հետևանքով զոհվել է մեքենայի մեջ եղած Ադրբեջանի հինգ քաղաքացի»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: