Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել էին 104 պայթուցիկ զինամթերք. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ զինամթերք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում 2,85 կիլոմետր ճանապարհներ և Ստեփանակերտ քաղաքի 5,9 հա տարածք մաքրվել են չպայթած զինամթերքից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման արդյունքում մաքրվել է 14,67 հա տարածք, հինգ ու կես կիլոմետր ճանապարհ, մաքրվել է 81 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ օբյեկտ:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2.115 մարդ։
Բացի այդ, Լուսաձորում գտնվող բուժական կենտրոնում, ռուս ռազմական բուժաշխատողները որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել տեղի 65 բնակչի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին