Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
«Ամոթալի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ու դրա սահմաններից դուրս բազմաթիվ մարդիկ սկսել են զբաղվել հայ գերիների վերադարձի, զոհերի մարմինների դուրս բերման հարցերով»,- Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մտավորականների հավաքին հայտարարեց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա շնորհակալություն հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանին կատարած կարևոր ու ահռելիք աշխատանքի համար, ասաց, եթե նրա ու այդ գործում ներգրավված մարդկանց կողքին կանգնեն, ապա կհասնենք դրական արդյունքների։
Դերասանն ընդգծեց՝ շատ ասելիք չկա, պետք է լծվել գործին ու ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհով մեկ։
«Եթե միանանք, ամեն ինչ կստացվի։ Մեր խոնարհումը նրանց, ովքեր չկան։ Մեր ուժն ու կորովը նրանց, ովքեր կան, ում ուզում ենք վերադարձնենք իրենց հարազատ օջախ, իրենց ծնողների, իրենց երեխաների մոտ։ Այ դրանում է ամենամեծ պատասխանատվությունը, խնդիրը, որ կա։ Ես չգիտեմ, այս օրերին ինչպես է ընդունված, բայց մտավորականներին, դերասաններին, որպես մեզ հարազատ մարդու, կոլեգայի, մենք բարձր ծափահարություններով ենք ճանապարհ դնում, որ լսելի լինի նրա համար։ Փորձենք դա հիմա էլ անել մեր տղաների համար»,- ասաց Հրանտ Թոխատյանը։
Նրա խոսքին հետևեցին բարձր ու տևական ծխափահարություններ...
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
- «Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
- Սամվել Խալաթյան. Եվ որտեղի՞ց քեզ այս հնազանդ խեղճությունը, հա’յ
- Նիկոլ Աղաբաբյան. Նիկոլ Փաշինյան սրիկային, անգրագետ շիզոֆրենիկին պետք է գահընկեց անել
- Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան